Ուզում ես գոյատևել՝ համբերատար եղի'ր...
Հայրենատիրությունդ գործով ապացուցիր...
Հզոր է այն պետությունը, որի ղեկավարը հենվում է արհեստավարժների վրա...
Պետք է զինվորին սովորեցնել ազատ մտածել...
Համարձակ գիտնականը, ուժեղ մտավորականը, բանիմաց զինվորը դաստիարակվում են մանկուց...
Մարտական ոգի ունենալու համար, մարդն անպայման պետք է զբաղվի ինքնակրթությամբ...
Ուժը ծնվում է Արդարությունից…
Հայն իր գոյության ողջ ընթացքում կանգնել է բազմաթիվ դժվարությունների առաջ և միայն միասնականության, միմյանց և մարդկային արժեքների նկատմամբ հարգանքի, սթափ մտածողության ու մեկ գաղափարի շուրջ համախմբվելու շնորհիվ կարողացել է դիմագրավել, չլցվել ատելությամբ և հաղթանակով դուրս գալ պայքարից․․․
Մեր հասարակությունը բաժանվել է մի քանի խմբի․․․ Միմյանց նկատմամբ ուժգնացող ատելությունը, առկա լարվածությունը և պառակտումը առաջացնում է վախ, որը՝ հավաստիացնում եմ ոչ մի լավ բանի չի բերի։
Գարեգին Նժդեհ.
«Իմ ազգային դաւանանքը թոյլ չի տալիս թշնամանք տածել դէպի որեւէ հայ մարդ: Մի ժողովուրդ` մի ընտանիք»
Թող դավաճան համարվեն այն դասալիքները,որոնք խուսափել են հայրենիքը պաշտպանելու վեհ մտքից։
Մարդը,ով զենքը վերցրել է ձեռքը պաշտպանելու իր հայրենիքի սահմանները,նա դասալիք չի կարող համարվել։
Ով գիտակցաբար մեկնել է ռազմի դաշտ,նա միշտ հասկացել է,որ կարող է նաև զոհվել։Կրակի տակ կանգնած ընկերներից մեկը զոհվում է,մյուսը գերեվարվում,մեկը հերոս է,մյուսը դավաճա՞ն։
Եկեք չմոռանանք պատմության մեջ շատ գերիներ փախուստի դիմելով հետագայում դառնում են հերոսներ։
Գուցե այդ հույսը ապրում է նաև մե՛ր գերիների մեջ։