Հաշվի առնելով հարցազրույցների ժամանակային սահմանափակումները, որոշեցի իմ հստակ դիրքորոշումը տվյալ հարցի շուրջ բովանդակային և գրված տեսքով ներկայացնել իմ հայրենակիցներին:
Մենք չունենք հող տալու, հակառակը, ունենք ոչ թե ստանալու այլ վերցնելու, որին հասնելու համար նախ պետք է հզորանանք և ազգային միասնություն դրսևորենք, Հիշենք Եղիշե Չարենցի պատգամը. «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»:
Ճանապարհը շատ պարզ ու իրատեսական է: Այս քայլերի փոխկապակցությամբ և հերթականությամբ հասնելու ենք մեր նպատակին:
Մաքրել քաղաքական դաշտի ճահիճը
Վերականգնել մեր հավատը մեր ուժի՝ զինվորի հանդեպ
Վերականգնել մեր պետականության հանդեպ համաշախարհային հարգանքը, դուրս գալ մուրաձքանի և զոհի կարգավիճակից, ի վերջո, Իսրայելից օրինակ վերցրեք, Ուժն է ծնում իրավունքը:
Արտաքին դիվանագիտությունը հզոր հողի վրա կանգնելով պետք է պայքարի հանուն ազգի շահերից:
Իմ ուղղությունն է Հայաստան: Չպետք է ոչ մի դեպքում հույս դնել այլոց վրա, ուզում է դա լինի Ռուսաստանը թե ԱՄՆն, պետք է հասկանալ, որ յուրաքանչյուր երկիր, իր շահերից փխող քայլեր է ձեռնարկում, և ոչ ոք մեր համար արձունք չի թափելու:
Օրինակ վերցրեք Իսրայել և Պաղեստինի վերջի իրադարձությունները: Պաղեստինը լինելով արաբական երկիր, թվում էր թե եթե ոչ բոլոր արաբական պետությունները այլ քոնե մի քանիսը կաջակցեին նրանց, բայց այստեղ իշխում է սեփական շահերը, ոչ Սաուդյան արաբյան, ոչ Իրաքը, ոչ Արաբական Միացյալ Էմիրությունները, որոնք այսօրվա դրությամբ համարվում են կայուն և կարող օգնել ու պաշտպանել, բայց այս բոլոր երկիրները մեծ կախվածություն ունեն ԱՄՆ-ից, ինչն իր հերթին Իսրայելի գլխավոր դաշնակիցն է: Չհաշված, որ բոլոր վերոնշյալ երկիրների մեջ ժողովուրդը պահանջում է աջակցել Պաղեստինին, բայց երբ շահերն են խոսում, իրավունքը լրում է:
Մենք պետք է համագործակցենք բոլոր երկիրների և միությունների հետ՝ ՀԱՊԿ և ՆԱՏՕ, այնքան ժամանակ, որ նրանց քայլերն ու դիրքորոշումները փխում են մեր շահերից:
Այստեղ գալիս է գործիք թե գործոն միտքը, մենք այս պահին գործիք ենք դարձել ՆԱՏՕի և ՀԱՊԿի դեմ, որը մեր երկրի հանդեպ պարտվող ու թույլ կարծիքի արդյունքն է, իսկ երբ մենք հաղթող կողմն էինք, ոչ մի երկիր չեր համարձակվում մեզ հետ նման կեղտոտ խաղ խաղալ: Գործոն դառնալ ու համար նախ պետք է մեր երկրի արժանապատվությունը վերականգնել, դա չի նշանակում պատերազմ հրահրել որ հաղթանակով ձեռքբերենք, այլ պետք է ազգովի մեր գլուխը վեր բարձրացնենք, կրկին ոտքի կանգնենք և հզորացնենք մեր երկիրը:
Մարդն իր կյանքի ընթացքում շատ դժվարությունների մեջով է անցնում, հարգում են այն մարդուն, ով երբ ընկնում է գետին, վեր է կանգնում շորերը թափ տալիս և կրկին շարունակում, իսկ չեն հարգում նրան, ով ընկնում է և սկսում է ողորմություն խնդրել պատահական մարդկանցից, հաստատ կհիշեք մի դրվակ Ձեր կյանքում, երբ մուրացկանի եք հանդիպել և Ձեր մտքում ասել եք, իսկ ավելի լավ չի լինի ինչ որ աշխատանք գտնի քան թե մուրաձկանություն անի:
Հիշեք, երբ մեր երկրի շահերը խորհդանշող նժարը թեքվի արևմուտքի կամ արևելքի կողմ, ուրեմն այդ պահին մենք կորցրել ենք մեր անկախությունը, այդ իսկ պատճառով, նժարը պետք է միշտ հավասար մնա, որ ոչ մի երկիր չկարողանա մեզ իր սեփական շահերից փխող թելադրանքներ անի:
Ես, որպես զինվորական, ով արյուն է թափել մեր հողերի վրա, ով կորցրել է բազմաթիվ մարտական եղբայրներ, ընդունում եմ, որ Հայաստանի Հանրապետության սահմանները սկսում են այն տեղից, որտեղ կանգնած է մեր զինվորը:
Տարբեր տարեթվերի քարտեզների նյութ շոշափելով այս պարզ փաստը մորացության դրվեց, և հանրությունը սկսեց քննարկել իր իսկ սեփական հողի մակերեսները այս կամ այն տարեթվի քարտեզներով, մոռանալով, որ սահմանն այնտեղ է որտեղ կանգնած է մեր զինվորը: