1997–2000 թվականներին սովորել եմ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի Համազորային Ակադեմիայում, ավարտել կարմիր դիպլոմով և ստացել ոսկե մեդալ։
2001 թվականին Մոսկվա քաղաքում պաշտպանել եմ թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով քաղաքական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
1994 թվականին հիմնադրել եմ ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը
1996 թվականին կատարել եմ հայկական բանակի առաջին պարաշյուտադեսանտային թռիչքը
1996 թվականին նշանակվել եմ ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական ինստիտուտի պետ, և ՀՀ զինված ուժերում առաջին Լետենանտի ուսադիրները շնորհել եմ ինքս
2003 թվականից զորացրվել եմ Գնդապետի կոչումով և զբաղվել հասարակական գործունեությամբ, հիմնադրելով «Հետախույզների միավորում» սոցիալական հասարակական և «Ժայռ» համահայկական երիտասարդական հասարակական կազմակերպությունները։